
Հրաբխային լճեր
Հին խառնարաններում գոյացած լճեր, բարձր ժայռեր և մշուշի մեջ կորած կանաչ լանդշաֆտներ։
São Miguel · Azores
Escape 01
Ատլանտյան օվկիանոսի խորքերում
Մի կղզի, որտեղ կանաչն այնքան խորն է, որ թվում է՝ բնությունն այստեղ իր համար առանձին գույներ է ստեղծել։Մշուշապատ կանաչ ժայռ և Ատլանտյան օվկիանոսը Սան Միգելում։
São Miguel · Azores
Ատլանտյան օվկիանոսի խորքերում, մայրցամաքից հազարավոր կիլոմետրեր հեռու, թաքնված է մի կղզի, որտեղ ճանապարհները կորչում են կապույտ հորտենզիաների (դրախտավարդերի) մեջ, իսկ կանաչն այնպիսի խորը ու անսովոր երանգ ունի, որ թվում է՝ բնությունն այստեղ իր համար առանձին գույներ է ստեղծել։
Ճանապարհները տանում են դեպի հին հրաբուխների խառնարաններում գոյացած լճեր, մամռապատ ու մշուշի մեջ կորած անտառներ, ջրվեժներ և բարձր ժայռեր, որոնց ներքևում անսահման Ատլանտյանն է։ Մի կողմում թեյի վառ կանաչ պլանտացիաներն են, մյուսում՝ սև հրաբխային ավազով ափերը, իսկ կղզու խորքում գետնից բարձրացող գոլորշին հիշեցնում է, որ այս ամբողջ դրախտային կանաչի տակ հրաբխային աշխարհ է։
Սա Սան Միգելն է, որտեղ մենք կտեսնենք իրական դրախտը երկրի վրա։

Կտեսնենք միլիոնավոր հորտենզիաներ՝ կապույտի բոլոր երանգներով, հրաբխային լճեր, ջերմային աղբյուրներ ու թեյի պլանտացիաներ։ Կունենանք նավով ուղևորություն բաց Ատլանտյան օվկիանոս՝ կետերին ու դելֆիններին իրենց բնական միջավայրում տեսնելու համար, և, իհարկե, կլինեն անակնկալներ։
Իսկ երեկոները կթողնենք մեզ համար՝ երկար ընթրիքների, գինու, անկեղծ ու խորքային զրույցների և այն հատուկ աղջկական մթնոլորտի համար, որի համար էլ հենց այս ճանապարհորդությունը կոչվում է Girly Escape to the Blue։
Մի ճանապարհորդություն, որտեղ յուրաքանչյուր օր ունի իր բնապատկերը, իսկ յուրաքանչյուր երեկո՝ իր զրույցը։

Հին խառնարաններում գոյացած լճեր, բարձր ժայռեր և մշուշի մեջ կորած կանաչ լանդշաֆտներ։

Մամռապատ անտառներ, ջրվեժներ և կղզու հրաբխային ուժը հիշեցնող տաք աղբյուրներ։

Վառ կանաչ շարքեր, օվկիանոսային օդ և ճանապարհներ, որոնք հրավիրում են դանդաղ քայլելու։

Նավով ուղևորություն՝ կետերին ու դելֆիններին իրենց բնական միջավայրում տեսնելու համար։
Ես ստեղծել եմ այս ճանապարհորդությունը փոքր խմբի համար՝ հինգ օրով կտրվելու սովորական առօրյայից և միասին բացահայտելու Ազորների այն վայրերը, որոնց համար արժե անցնել հազարավոր կիլոմետրեր։
Երթուղին մտածված է այնպես, որ տեսնենք լավագույնը՝ առանց ճանապարհորդությունը մրցավազքի վերածելու։ Ժամանակ կունենանք կանգ առնելու, զգալու, լուսանկարելու, երկար նստելու հերթական շքեղ բնապատկերի մոտ և պարզապես վայելելու այն, ինչի համար եկել ենք։


Long dinners · wine · honest conversations

Այս ճանապարհորդության համար հուլիսն ընտրված է ոչ պատահական։
Մենք Սան Միգել ենք գնալու հենց այն շրջանում, երբ հորտենզիաները ծաղկման ամենագեղեցիկ փուլում են, և կղզու ճանապարհները պատվում են կապույտի անհավանական երանգներով։
Ուզում եմ, որ Ազորները տեսնենք հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք՝ խորը կանաչ, օվկիանոսային մշուշ և ճանապարհների երկու կողմերով ձգվող միլիոնավոր ծաղկած կապույտ հորտենզիաներ։
Հուլիսի 14–19, 2027Ճանապարհորդության արժեքը
Ավիատոմսը ներառված չէ ճանապարհորդության արժեքի մեջ։ Այս պահի դրությամբ ավիատոմսի արժեքը սկսվում է մոտ 300,000 դրամից։
Ավիատոմսերի գները փոփոխական են և կախված են ամրագրման ամսաթվից ու տվյալ պահին առկա տարբերակներից։ Ամրագրման պահին ձեզ կառաջարկենք տվյալ օրվա դրությամբ հասանելի լավագույն տարբերակն ու արժեքը։Պրոֆեսիոնալ ֆոտո և դրոնային նկարահանում՝ ըստ ցանկության, հավելավճարով։